copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:55 14-05-2025

ՆԳՆ-ն գաղտնիք է համարում՝ ադրբեջանցի հանցագործների հետախուզումը ում պայմանավորվածությամբ է դադարեցվել

ՆԳՆ-ն հրաժարվում է հայտնել, թե երբ եւ ում բանավոր պայմանավորվածությամբ է ադրբեջանցի ռազմական հանցագործների, այդ թվում՝ անպաշտպան տարեց արցախցուն գլխատած Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցվել։ Այդ տեղեկությունը համարում եմ ծառայողական գաղտնիք։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հաստատել էին, որ նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՝ 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա