Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 14-05-2025

Ըստ էության. Զեղծարարները խարդախություններն իրականացնում են բանկերի ներսում գտնվողների օգնությամբ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանին, ով զբաղվում է բանկային խարդախությունների զոհերի պաշտպանությամբ։

Նրա հետ խոսել ենք բանկային խարդախության զոհերի թվի, դեպքերի, նախօրեին Կենտրոնական բանկի և Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի, Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունների, որոնք իրավապաշտպանը որակել էր կեղծ և մի շարք այլ հարցերի շուրջ։

Իրավապաշտպանի խոսքով՝ զերծարարաները չէին կարող միայնակ, առանց բանկից որևէ մեկի աջակցության իրականացնել այս խարդախությունը։

«Մենք կարծում ենք, որ զերծարարներին բանկի ներսից ինչ-որ մեկն օգնում է»,- ասաց նա։

Կարագյոզյանի պնդմամբ՝ Կենտրոնական բանկի նախագահի այն հայտարարությունը, որ քաղաքացիների նկատմամբ կասեցվել են ապօրինի վարկային պահանջները, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ