copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:22 14-05-2025

ՌԴ-ն առաջարկել է Աքքույու ատոմակայանում ռուս-թուրքական վարժանքներ անցկացնել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորադագրության համաձայն՝ մայիսի 13-ին գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ: Հայտնում է ermenihaber.am-ը:

Օրակարգում են եղել առկա և ձևավորվելիք մի շարք համագործակցություններին, ինչպես նաև Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքներ իրականցնող ռուսական ինքնաթիռներին վերաբերող հարցեր:

Նախարարության տարածած հաղորդագրությունում ընդգծվել է նաև, որ Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, և հավելվել, որ այդ ծրագիրը երկու երկրների միջև ամուր կապեր է ձևավորել:

Նշվել է նաև, որ Կուրենկովն առաջարկել է ատոմակայանի աշխատակիցների և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար 2026-ին անցկացնել համատեղ վարժանքներ:

«Վարժանքների ընթացքում ռուս և թուրք մասնագետները կկարողանան ուսանել, թե ինչպես հաղթահարել արտակարգ իրավիճակները, որոնք առաջանում են հրդեհաշիջման ընթացքում և ռադիոակտիվ նյութերի տարածման հետևանքով»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ