Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:28 14-05-2025

Ապաստարանում աղբ ու կոյուղաջրեր են, ովքե՞ր են մեղավոր․ Ալավերդիում շենքի բնակչներն ահազանգում են

Ալավերդու 2/30 բազմաբնակարան շենքի նկուղային հարկերը նախատեսված են հարկ եղած դեպքում բնակչությանը ծառայել որպես ապաստարաններ: Տարիներ շարունակ այս շենքի բնակիչներն ահազանգում էին, որ նկուղային հարկեր են լցվում կոյուղաջրեր, որն էլ խարխլում էր շենքի հիմքերը: Բացի այդ նշված տարածքներն ու դրանց մուտքերը լցված են կենցաղային աղբով: Բանն այն է, որ շենքի տակ՝ երկու կողմերում են գտնվում առեւտրի կենտրոններ, որոնց գործունեությունը նպաստում է նկուղների մուտքերում աղբի կուտակմանը:

Ինչեւէ, նախորդ տարի Ալավերդու համայնքապետարանը վերջապես արձագանքել է բնակիչների դիմում-բողոքներին ու մաքրման, վթարավերցման աշխատանքներ կազմակերպել նկուղային հարկերում: Այսօր սակայն շենքի բնակիչներն ահազանգում են, որ իրավիճակը կրկին նույնն է: Նկուղների մուտքերը լցված են աղբով, իսկ ներսից լսվում են պայթած՝ բարձր ճնշման խողովակներից եկող ջրի ձայներ,որոնք կրկին լցվում են շենքի հիմքերն ու խարխլում դրանք: Ստացվում է, որ կամ գործն է անորակ կատարված, կամ մեղավոր են բնակիչները, ասում են շենքի մտահոգ բնակիչները:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան