Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 14-05-2025

Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են 

2023-ից ուժի մեջ մտած օրենքը, ըստ որի պետական մարմինների կողմից ոչ սպանդանոցային մորթի կենդանական ծագման հումքի վաճառքն արգելվում է, կարելի է ասել անելանելի վիճակի է բերել ֆերմերներին: Հիմա մսի վաճառքը դժվարացել է, ասում են ֆերմերները:

«Մսավաճառներն ասում են սպասեք, իսկ մեր վարկային պարտականությունները սպասել չեն կարող»,- ասում են գյուղացիները:

Թումանյան խոշորացված համայնքի այսպես կոչված Մոտկորի 6 գյուղերում մարդիկ զբաղվում են բացառապես անասնապահությամբ: Սակայն առկա խնդրիների պատճառով շատերն են նախընտրում անասունները կենդանի վիճակում վաճառել ու այս գործով այլեւս չզբաղվել: Անասնապահին հիասթափեցնող էլի հանգամանքներ կան: Փոքր գյուղերում դպրոցներ են փակվելու, չկան կրթական, ժամանցի խմբակներ:

Հեռավոր ու չզարգացող գյուղերում ապրողները ՝ հատկապես երիտասարդները, իրենց ապագան տեսնում են քաղաքում, որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում: Տարեցները ջահելներին չեն մեղադրում, գյուղի միապաղաղ այս կյանքին հարմարվելը դժվար է: Մոտկորի 6 գյուղերից շատերում մանկապարտեզներ չկան, որտեղ էլ կա աշխատում է մեկ-երկու երեխայով,դպրոցներից շատերը շուտով կփակեն իրենց դռները, նոր դռներ բացելով արդեն քաղաքում:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան