Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:50 14-05-2025

Գորիսի պետական քոլեջում դասադուլ և գործադուլ է․ մեղավորությունն ու պատասխանատվությունը Ժաննա Անդրեասյանի վրա է

Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Դասադուլի եւ գործադուլի երրորդ օր. ուսանողներն ու դասախոսները Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մեղավոր ու պատասխանատու են համարում նախարար Ժաննա Անդրեասյանին

Սյունիքի մարզի ամենահին եւ ամենավաստակաշատ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ Գորիսի պետական քոլեջում, մայիսի 12-ին մեկնարկած դասադուլը, ապա եւ գործադուլը շարունակվում են…

Դասադուլավորների եւ գործադուլավորների միասնական պահանջը հանրահռչակված է եւ փոփոխման ենթակա չէ:

Շարունակվող դասադուլի եւ գործադուլի հետեւանքով քոլեջում էական վնաս է կրում 200-ից ավելի ուսանողի ուսումնառության գործընթացը:

100-ամյա փառավոր ուղի անցած քոլեջում ստեղծված աննախադեպ այս ճգնաժամի հանդեպ ԿԳՄՍ նախարարության անտարբեր ու անդեմ կեցվածքն այլեւս մեզ չի զարմացնում եւ հաստատում է նախարարության օտարված վիճակը կրթական գործից:

Ուստի եւ հայտարարում ենք՝ Գորիսի պետական քոլեջում շարունակվող դասադուլի եւ գործադուլի ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վրա:
Ինքը կարող էր եւ կարող է րոպեների ընթացքում դադարեցնել դասադուլն ու գործադուլը, մինչդեռ ակնհայտ անտարբերությամբ եւ անգործությամբ քաջալերում է դասադուլավորներին ու գործադուլավորներին, ինչն ափսոսանքով ենք նկատում եւ դատապարտում:

Հայտարարարում ենք միաժամանակ՝ այս երկիրը նաեւ մեր երկիրն է, այս պետությունը նաեւ մեր պետությունն է, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծվել է ոչ թե հարյուրամյա կրթօջախը կազմաքանդելու, դասախոսների եւ ուսանողների արժանապատվությունն ու իրավունքները տրորելու, այլ կրթական գործին աջակցելու համար:
Փաստորեն հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 200-ից ավելի ուսանող չեն կարողանում իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրենց կրթական իրավունքը, ինչը վերստին հաստատում է դասադուլի եւ գործադուլի դիմելու մեր քայլի իրավաչափությունն ու ողջամտությունը:

Ասել կուզի՝ մենք պայքարում ենք կրթություն ստանալու եւ աշխատելու սահմանադրական մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար, եւ ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտությունը:

Համակարգող խումբ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին