Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 13-05-2025

Փաշինյանի վարկանիշը նենց ընկած ա, որ Քոչարյանի միջոցով էլ չի կարա բարձրացնի. հարցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, ներկայացրեց, թե Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:

«22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,- մանրամասնեց Վարդապետյանը:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում՝ դատախազությունը ո՞ր նոր գործով ուզում է Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույք խլի, դա կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման հետ»։

Հարցվածների մի մասը չբացառեց դա, որոշների կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անհնար է վերականգնել։

«Չգիտեմ, Փաշինյանին դատեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վաղուց է անկում ապրում։

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վաղուց ընգած ա, բայց Քոչարյանի գույքը պիտի խլեն»,- նշեց նա։ «Հնարավոր ա, կարող ա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ` այս ամենը խաղ է։ «Վարկանիշը տեղով ընգած ա, էլ ինչ վարկանիշ։ Հազար տարի անցել ա, նոր Ռոբերտ Քոչարյանին են հիշում, խաղ ա»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից