Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:03 13-05-2025

Անդրկովկասի առաջին բուսաբանական այգին՝ սեփական Նիագարայով

Թբիլիսիի հենց կենտրոնում կա սեփական Նիագարան… Ճիշտ է, այն այդքան էլ մեծ և աղմկոտ չէ։ Սա Բուսաբանական այգու ջրվեժն է, որը գրավում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծ թվով զբոսաշրջիկների։ Թագավորական այգի, ինչպես այն կոչվում էր նախկինում, քանի որ Թբիլիսիի այս տարածքում իրականում կային թագավորական այգիներ։ Դրանք արդեն հայտնի էին 17-րդ դարի առաջին կեսին, երբ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը այցելեց Վրաստան (նրա անունով է կոչվել Հին Թբիլիսիի փողոցներից մեկը, որտեղ գտնվում են քաղաքի ամենաթանկ սրճարաններն ու ռեստորանները):

Շարդենը իր ճանապարհորդական նշումներում գրել է թագավորների այգիների մասին։ Վրաստանի՝ Ռուսական կայսրությանը միանալուց հետո Ցարական այգին դարձավ պետության սեփականությունը։ 1845 թվականի մայիսի 1-ին Կովկասում ռուս փոխարքա Միխայիլ Վորոնցովի հրամանով այգին կրկին վերանվանվեց։ Այժմ այն կոչվում է Թբիլիսիի բուսաբանական այգի։ Նրա մասին հոգ տարավ ինքը՝ կոմս Վորոնցովը։ Այսպես է հայտնվել Անդրկովկասում առաջին բուսաբանական այգին։

Գրեթե մեկ դար Թբիլիսիի բուսաբանական այգին Կովկասի միակ գիտական կենտրոնն էր։ Կոմս Վորոնցովը բերեց ականավոր այգեպանների, դեկորատորների և դենդրոլոգների։ Նրանք պատասխանատու էին այգու բարեկարգման բոլոր աշխատանքների համար։ Թբիլիսիի բուսաբանական այգին հայտնի է աշխարհի տարբեր անկյուններից բերված հազվագյուտ բույսերի իր մեծ հավաքածուով. այնտեղ կա ավելի քան 4,5 հազար նմուշ։

Այգին օրեցօր ավելի ու ավելի խնամված և գեղեցիկ է դառնում։ Զբոսաշրջիկները կարող են շրջել ինչպես ոտքով, այնպես էլ մեքենայով։ Այգում կա ճապոնական անկյուն, այստեղ հաճախ անցկացվում են տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են շոկոլադի, բալենու ծաղկման փառատոնները, երաժշտական տեսահոլովակների և նույնիսկ թոք-շոուների նկարահանումները։

Բուսաբանական այգին բաց է ամբողջ տարվա ընթացքում. այստեղ շատ բան կա բացահայտելու. գետեր՝ գեղատեսիլ կամուրջներով (նույնիսկ կախովի կամուրջ), լճակներ, տաղավարներ, հետաքրքիր ֆիգուրներ, բամբուկե պուրակ, փոքրիկ ճապոնական այգի և այլն։

Իսկ այգու հպարտությունը 42 -ետրանոց ջրվեժն է, որի վերևում երկար կամարակապ կամուրջ կա։

Այգին բաժանված է հատվածների՝ փշատերև ծառեր, տերևաթափ և լայնատերև ծառեր, կովկասյան բուսական աշխարհ, էկզոտիկ բույսեր, բուժիչ խոտաբույսեր։

Բուսաբանական այգի կարելի է հասնել երեք եղանակով. առաջինը՝ Բոտանիչեսկայա փողոցի երկայնքով գտնվող ծծմբային լոգարանների տարածքի մոտով, երկրորդը՝ Նարիկալա ամրոցից աստիճաններով իջնելով, երրորդ՝ Բեթղեհեմի եկեղեցի տանող աստիճաններով բարձրանալով։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին