Օրակարգ․ Փաշինյանի միջոցով Մոսկվայում նսեմացրին հայ ժողովրդին․ Տիրան Լոքմագյոզյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Տիրան Լոքմագյոզյանի հետ զրուցել ենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կարևորության, ներկայումս այն արժեզրկելու փորձերի ու դրանց շարժառիթների, Գերմանիայի հաղթանակի դեպքում Հայաստանի և հայ ժողովրդի գոյության անհնարինության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրանում առաջընթացի բացակայության, Թուրքիայի ներքին խնդիրների, քրդական հիմնահարցի կարգավորման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով Մոսկվայում նսեմացրեցին հայ ժողովրդին։

«Փաշինյանը որ անցնում էր, նրան ներկայացրեցին որպես Ադրբեջանի նախագահ և Հայաստանի վարչապետ, հետո մի փոքր ներողություն։ Հիմա, գիտեք սրանք բոլորն իհարկե իրենց նշանակությունը ունեն, դրանք պատահական չէին կարող լինել, որովհետև այդպիսի օր, նման դիրքում գտնվող մարդն ամենալավ ամենապրոֆեսիոնալներից է, և դրանց սխալվելու հավանականությունը շատ քիչ է»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ նպատակով էր դա արվում՝ թյուրքագետը պատասխանեց․ «Դա դիվանագիտություն է իհարկե։ Նսեմացնելու խնդիր էր, և միայն իրենք չեն նսեմացնում։ Այսինքն՝ իրենք նսեմացնում են մեր վարչապետին, մեր վերջապետի միջոցով նսեմանում ենք մենք։ Եվ միայն նրանք չեն անում, հենց մեր վարչապետն է անում դա»։

Թյուրքագետը նկատեց նաև, որ եթե երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան հաղթեր, Հայաստանն այսօր չէր լինի։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում