Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 12-05-2025

Աննա Հակոբյանին ֆինանսավորում են օրվա օլիգարխները՝ «Սաս»-ի Արտակն ու մնացածը․ հարցում

Աննա Հակոբյանը տևական ժամանակ է՝ իրականացնում է «Կրթվելը նորաձև է» շարժումը, որի շրջանակներում այցելում է մարզեր, հանդես գալիս դասախոսություններով։ Այս ամենի համար բնակաբար անհրաժեշտ է գումար և ֆինանսական աջակցություն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է ֆինանսավորում Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժումը»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ նշեցին, որ անհատ ձեռներեցներն են ֆինանսավորում։

«Հատուկ ֆոնդ ունի, ես դա հաստատ գիտեմ, դրսից իրեն հովանավորում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ֆինանսավորվում է ժողովրդի կողմից։

«Ժողովուրդը, չէի ցանկանա ֆինանսավորվեր, որովհետև մենք աշխատում ենք առավոտից երեկո, չենք ստանում էն, ինչ պետք է ստանանք, բայց տեսնում ենք, որ իրենք առանց աշխատելու գումար են ուզում անհատ ձեռներեցներից, բիզնեսմեններից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանն ինքն է ֆինանսավորում իրեն։ «Ինքը, յուրաքանչյուր մարդ ինքն իրեն է ֆինանսավորում»,- ասաց նա։

«Օրվա օլիգարխները, ուրիշ ո՞վ, ե՞ս ու դու՞։ «Սասի» Արտակը ու մնացածը»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում