Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:18 12-05-2025

Սարատակի էն հայտնի փողոցն է․ չեք պատկերացնի՝ ինչ վատ են արել ամեն ինչ, ինչքան ուժ ունի բարակ է ասֆալտը

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրել․

«էս Շիրակի մարզի Սարատակի էն հայտնի 5-րդ փողոցն է, որ 2-3 տարի պայքարելուց հետո իբր նորոգեցին ու հանձնեցին շահագործման։ Դուք չեք պատկերացնի ինչ վատ են արել ամեն ինչ՝ սկսած ինչքան ուժ ունի բարակ ասֆալտից, վերջացրած սելավատարներ։

Երեկվանից ասում եմ առաջին իսկ անձրևի դեպքում ջուրը ավելի վատ ձևով է լցվելու մարդկանց տները։ Ասածիցս շատ չանցավ, ընդամենը կես օր ու ահա խնդրեմ արդյունքը։

Սա վատ կատարված աշխատանք է ժողովուրդ, ո՞վ է ընդունել այս գործը շինարարներից և ի՞նչու։

ԼՐԱՑՈՒՄ
Այսօր առավոտյան գյուղացիներից մեկից տեղեկացա,որ իբրև գործը դեռ չեն ընդունել շինարարից։ Եթե այդպես է,ավելի լավ։ Ուրեմն թող հետ կանչեն ու շտկեն իրենց թերությունները։

ՀՀ կառավարություն Շիրակի մարզպետարան Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ»։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում