copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:55 11-05-2025

Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները. որևէ հետք չկա․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 11-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կմ-անոց երկայնքով շարունակվում են Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և նույն կենտրոնի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ-փրկարարները՝ կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։

Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։

Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում՝ «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» մեծ թվով անդամներ։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» անդամները վտանգում են իրենց կյանքը։

Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը