Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 11-05-2025

Ալեն Սիմոնյանը թող ինքը մարիխուանան զխտկվի, ուզում ա` ջահելներին վերացնի՞. հարցում

Ալեն Սիմոնյանը թող ինքը մարիխուանան զխտկվի, ուզում ա` ջահելներին վերացնի՞. հարցում Deep TALKS հաղորդաշարի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել: Նա նշել է, որ օրինականացնելու ուղղությամբ գործընթաց չի սկսում, որովհետև գիտի՝ չի կարողանալու մարդկանց համոզել։ Ըստ նրա՝ աշխարհը չի կարողանում այսօր պայքարել մարիխուանայի դեմ և դրա համար գնում է օրինականացնելու ճանապարհով, որ կարողանա վերահսկել այդ գործընթացը։ ԱԺ նախագահը խոստովանեց՝ մարիխուանա ինքն օգտագործել է, բայց որևէ ծանր բան երբևիցե չի փորձել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ մարիխուանան պե՞տք է օրինականացնել»։

Հարցվածներից գրեթե բոլորը բացասական պատասխան տվեցին։

«Ոչ, բոլորին մանուկ ժամանակ սովորեցնում են, որ դա չի կարելի, իրանց շատ բան չեն սովորեցրել, իրանք հավերժ չեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ցնդաբանություն է։ «Իհարկե ոչ, դա Ալեն Սիմոնյանի ասած էշություններից ամենամեղմն է»,- նշեց նա։

«Մարիխուանան բան ա, որ օրինականացվի՞։ Ալեն Սիմոնյանն ուզում ա, թող ինքը զխտկվի, ուզում ա մեր էրեխեքին վերացնի՞ հայվանը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` երբեք նման բան չպետք է թույլ տալ։ «Ոչ, եթե Ալեն Սիմոնյանը սիրում է, թող օրինականացնի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում