Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:07 09-05-2025

Մանկական այգու գերեզմանը․ գնդապետ Սիմոն Զաքյանի պատմությունը

Երևանի մանկական զբոսայգում թաղված է Խորհրդային բանակի գնդապետ Սիմոն Զաքյանը: Նրա արձանը կանգնեցված է հենց շիրիմի մոտ՝ որպես հիշեցում անցած պատերազմների հերոսական սխրանքների։

Ամեն տարի մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, նրա ընտանիքի անդամները հավաքվում են շիրիմի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Այս տարի այդ պարտքը սիրով կատարել էին գնդապետի ծոռնուհիները, որոնք իրենց ձեռքով ծաղիկներ դրեցին նրա շիրիմին՝ շարունակելով ընտանիքի ավանդույթը և սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունները։

Այսօր նրա շիրիմի մոտ ոչ միայն ընտանիքի անդամներն էին, այլև այլ քաղաքացիներ, որոնք հարգանքի տուրք մատուցեցին հրամանատարի հիշատակին։

Oragir.News-ը զրուցել է նրա թոռնուհու հետ:

«Մեր ընտանիքում միշտ ընդունված է եղել մայիսի 9-ին գալ այստեղ և հիշատակել այս օրը»,- ասաց նա։

Երևանի կենտրոնում այսօր կա Սիմոն Զաքյանի անունը կրող փողոց, ինչը ևս վկայում է ժողովրդի հիշողության մեջ նրա թողած խոր հետքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»