copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:53 07-05-2025

Ուշ է, Նիկոլ, երեք նախագահների համար դու քաղաքական բորոտ ես․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․
«Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել։

Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել եւ քրգործեր հարուցել։

Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր միջանձնային եւ քաղաքական տարաձայնությունները, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի պատրաստ էին նույնիսկ այդքանից հետո քեզ նմանի հետ հանդիպել։

Հիմա ուշ է, շատ ուշ։ Բոլոր երեք նախագահների համար էլ դու քաղաքական բորոտ ես, զզվանք առաջացնող ոչ մի բան։ Դու ոտքից գլուխ փչացած ես, ռուսերեն ասած՝ нерукопожатный: Քեզ հետ շփվելը ամոթ է: Կողքիդ կանգնելը՝ ամոթ է։ Քեզ նման ղեկավար ունենալն ամոթ է։

Նախկին նախագահների հետ քո բանավիճելու կապրիզը ոչ ոք չի բավարարելու։ Շարունակիր ճղճղալ, շապիկդ պատռել, ճամարտակել եւ սեթեւեթել, նեղանալ ու նեղացնել, սպառնալ եւ փրփրել։ Թե’ դու, թե’ ասելիքդ հակահիգիենիկ են եւ բանավեճի անարժան։

Նույնիսկ միջնադարյան ասպետական մենամարտերը եւ ազնվական դուելները ենթադրում էին կողմերի հավասարություն՝ անգամ մահվան ելքով մարտահրավեր նետելու իրավունքը արտոնություն է, պատիվ, որ քեզ հասանելի չէ, դու դրան արժանի չես։ Դու այդքան չկաս։

Հիմա կասես, բա այդ դեպքում խի՞ ես դու՝ Աշոտյան Արմենը, ում 2 տարի հանիրավի անազատության մեջ եմ պահում, պատրաստ ինձ հետ բանավիճել։ Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք։

Արի կալանքիս վայր, կամեռաներովդ, թիկնապաներովդ, Պետրոսին էլ կարող ես на всякий հետդ բերես։ Как раз թրաշս դզել եմ, լրիվ եթերային ֆորմի մեջ եմ։ Слабо?»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները