copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 07-05-2025

8 նոր եվրոպական ուղղություն․ Wizz Air-ը ՀՀ-ում բացում է առաջին բազան

Հայաստանը նոր քայլ է կատարում դեպի ավելի լայն օդային հաղորդակցություն՝ շնորհիվ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ Wizz Air-ի, որը հայտնի է մատչելի գնային առաջարկներով։ Ավիաընկերությունը հոկտեմբերին կբացի իր առաջին բազան Հայաստանում, տեղակայվելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Նոր բազայի շնորհիվ ուղևորներին կտրամադրվեն 8 նոր ուղիղ չվերթներ դեպի Եվրոպայի 6 երկրներ՝ Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Համբուրգ (Գերմանիա), Նեապոլ (Իտալիա), Նիցցա (Ֆրանսիա), Մեմինգեն (Գերմանիա), Պաֆոս (Կիպրոս) և Պրահա (Չեխիա)։ Դեպի Դորտմունդ չվերթների հաճախականությունն էլ կավելանա, դառնալով շաբաթական 4 անգամ։

Ըստ Wizz Air-ի՝ այս ընդլայնումը կապահովի ավելի քան 1,2 միլիոն տեղ ուղևորների համար, միաժամանակ կամրապնդվեն ընկերության դիրքերը հայկական ավիացիոն շուկայում։ Ավիատոմսերն արդեն հասանելի են wizzair.com պաշտոնական կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 29.99 եվրոյից։

Բացի ավիացիոն հնարավորությունների ընդլայնումից, նախագիծը զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ Բազայի գործարկումը կստեղծի նոր աշխատատեղեր թե՛ օդանավակայանում, թե՛ հարակից ոլորտներում՝ օդային տրանսպորտից մինչև զբոսաշրջություն։ Ընկերության գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ կստեղծվի շուրջ 2,000 աշխատատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքների և սպասարկման ոլորտներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ