copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:40 07-05-2025

Սահմանին ձյանն ու անձրևին հերթապահող զինվորը ստանում է օրական 1700 դրամ, պարեկը՝ 11 000 դրամ

Թեև սերժանտական ինստիտուտը դեռ 2008-ից ներդրվել է զինված ուժերում, բայց ոչ ամբողջական ծավալում։ Սերժանտը ԶՈՒ-ում ծնողի համարում ունի և որպես ծնողի պետք է վերաբերմունք լինի, որովհետև ինքը զինվորների տեր ու տիրական է համարվում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սերժանտին ասում են, դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև պետք է ատեստացիա հանձնես, քո 6 ամսվա կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք՝ դու իրո՞ք ավել գիտելիք ունես, հետո միայն քո աշխատավարձը բարձրացնենք․․․ Ես ձեզ մեկ օրինակ ասեմ։ Մարտական հենակետում ծառայություն իրականացնող 2022 թվականի ռազմական գործողություններ իրականացրած տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտե՞ք ինչից, շարայինից։ Իրականում ահավոր է նրանց աշխատավարձը»։

Պատգամավորի խոսքով, պարեկները առանց ատեստացիայի, 1 օրվա համար ստանում են մոտավորապես 11 000 դրամ, իսկ Հայաստանի մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրային զինծառայողը ստանու է 1 700 դրամ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում