Ուղիղ եթեր

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը թուրքական նախագիծ է․ Անդրանիկ Թևանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ զրուցել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու միջադեպի, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծուջարդի, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների շանտաժի, Գյումրիի ավագանիում ստեղծված իրավիճակի ու մանդատագողության փորձի, հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը ետ կանչելու պատճառների, Նիկոլ Փաշինյանին գործող խորհրդարանի միջոցով անվստահություն հայտնելու հնարավորության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մաքուր թուրքական նախագիծ է։ «Նիկոլ Փաշինյանին քննադատելն այլևս սուպերթրենդային է՝ այն առումով, որ մարդիկ ուղղակի ատում են, զզվում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, իրենից, էտ նեղ խմբակից, և այս առումով իրենց հասկանում են, որ պետք է քննադատեն։ Բայց մյուս կողմից էլ եթե քննադատեն, տարանջատվեն ու ընդդիմություն խաղաղ, կզրկվեն էն ֆինանսական հոսքերից, որոնք ապահովվում են Նիկոլ Փաշինյանի կողմից՝ էտ նույն արևմտամետ կոչվածների համար։ Իրենք երկընտրանքի առաջ են կանգնած էս առումով, բայց երևի փողի ուժն ավելի մեծ է իրենց համար, քան ասենք վաղվա ինչ-ինչ քաղաքական պրոցեսը, և դա է պատճառը, որ մենք կանխատեսում ենք, որ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյան նախագիծը՝ որպես այդպիսին, որը մաքուր թուրքական նախագիծ է, արդեն հիմա կարող ենք այն անվանել, այդ նախագիծը ամբողջությամբ տապալված է»,- ասաց նա։

Թևանյանը շեշտեց նաև, որ Փաշինյանը վախենում է նոր ընտրություններից, քանի որ վերջինս զրկվել է իր հաճախորդներից, վերջիններիս ապրանքն այլևս չի վաճառվում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան