Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:54 06-05-2025

Վանաձորի նույն սցենարն ու նույն գործողություններն են արվում. «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության ղեկավար

«Մեր խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է հղել համայնքապետարան մանդատը վայր դնելու խնդրանքով, բայց ասեմ, որ խմբակցությունում հանդիպում-քննարկում եղել է այս հարցի շուրջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինք խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով` իրենց զարմացրել է Կարեն Բադալյանի որոշումը։

«Պատճառը անձնական է, պատճառաբանությունը այն է, որ աշխատանքի առաջարկ է ստացել, որն անհամատեղելի է ավագանու համար։ Տխուր մոտիվով ենք ընդունել, փորձել ենք զրուցել ու հասկանալ, բայց հարգեցինք մեր գործընկերոջ որոշումը»,-ասում է «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության ղեկավարը։

Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին է դիմումը գրել և հաջորդ օրն իսկ արձանագրությունը ուղարկվելու էր ԸԸՀ և այդ պահից ի վեր դիմում ներկայացրած ավագանին զրկվելու է մանդատից։

Յոթ օր հետո նիստ է ձևավորում, որի ժամանակ մանդատը հանձնվում է ցուցակի հաջորդ համարին։

«Մեր քաղաքը» դաշիքնի ավագանու ցուցակի հաջորդ համարը Նարեկ Միրզոյանն է, ով նախորդ ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։

«Երեկ ժամը 18.00-ին նիստ է ձևավորվել, որը մինչև այս պահը չի փակվել»,- ասում է Լիզա Գասպարյանը։

Նշենք որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամները փաստաբան Սոս Հակոբյանի հետ այսօր 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում էին, որպեսզի ստանան պարզաբանում, թե ինչու՞ չեն դադարեցվում Կարեն Բադալյանի լիազորությունները։

«Պատճառաբանությունն այն է, որ համայնքապետարանի արձանագրությունը պետք է ուղարկվեր ԸԸՀ, կենտրոնից պետք ընդամենը հասցվեր Անի թաղամաս։ Արձանագրությունը չի ուղարկվել և այսօր է մուտք արվել ԸԸՀ»,-շարունակում է Լիզա Գասպարյանը։

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչու է մի թղթի կտորի համար այդքան ձգձգվում գործընթացը։

«Նման նախադեպ արդեն եղել է Վանաձորում, երբ ավագանու մեկ անդամի մանդատը սառեցվեց։
Վանաձորի նույն սցենարն ու նույն գործողություններն են արվում և բնական է, որ քաղաքական ուժի կողմից»,-ընդգծեց Լիզա Գասպարյանը։

Գասպարյանը այսօր կայանալիք նիստից առանձնապես սպասելիքներ չունի, բայց գոնե այս անհասկանալի ու անորոշ իրավիճակից գոնե մեկ քայլով առաջ գնացին, ինչը շատ ուրախալի է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել