copy image url
Խոսք 4 տարի առաջ - 13:51 11-10-2021

Զրպարտչական հայտարարությունները, որ արվում են Առուշանյանի մասին և նրան կալանքի տակ պահելու փորձեր արվում, նշանակում է,որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն.Վարդևանյան

Իշխանության բանախոսները սկսել են պատվաստման բավականին վատ պատկերի համար սլաքներն ուղղել դեպի ընդդիմությունը: Նման կերպ փորձում են հերթական անգամ պատասխանատվությունից խուսափել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց՝ առողջապահության նախարարի՝ կա՛մ պատվաստվելու, կա՛մ 14 օրը մեկ կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելու հրամանի վերաբերյալ դիմում են ներկայացրել ՍԴ այն հանգամանքների համար, որ այն սոցիալ-տնտեսական պայմանները, որ կան հիմա, չեն ենթադրում նման տեսակ անհամաչափ բեռ դնել քաղաքացիների վրա:

«Կարող է լինել ողջամիտ 14 օրը մեկ ՊՇՌ թեստավորում անելը, խնդիրն այն է, որ դա անում են մարդկանց հաշվին, սա նորմալ չէ»,-ասաց նա՝ նշելով, թե եվրոպական տարբեր երկրներում այդ ծախսը հոգում է պետությունը:

Վարդևանյանն ընդգծեց՝ «Հայաստան» դաշինքը կողմ է պատվաստմանը, բայց իշխանությունը պետք է հանրության համար պարզաբանի դրա անհրաժեշտությունը, ոչ թե դիմի հարկադրանքի միջոցների:

«Ժողովրդի հետ հարկադրանքով չեն խոսում: Ի վերջո, մենք խոսում ենք այն իշխանութան մասին, որը միշտ ասում էր՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բա ոնց է այդ ժողովրդին ասում՝ կձերբակալենք, կկալանավորենք, թող փորձի չպատվաստվել: Պետք է բացատրել՝ ինչի համար է պետք պատվաստվել»,-ասաց նա:

Վարչապետի այն հայտարարությանը, թե պետական համակարգում չպետք է լինեն չպատվաստվածներ, Վարդևանյանը խայտառակություն որակեց: «Այն իրավաչափ չէր: Հանրային ծառայողներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին պետք է հորդորել պատվաստվել, բայց ասել՝ եթե չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանել, ու ամեն մեկդ գլխով եք պատասխան տալու, արդեն ոչ միայն իրավաչափության սահմաններից է դուրս, այլև մուտք է գործում քրեաիրավական տիրույթ, Դատախազությունն առնվազն պետք է դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ եթե իշխանության իրական խնդիրը լիներ համայնքները զարգացնելը, կոմունիկացիաները կատարելագործել, ապա դրանք կլինեին հանրային քննարկումներով, մասնագետների ներգրավմամբ, որոնք կներկայացնեին ծրագրեր: «Դրանցից ոչ մեկը չկա, որովհետև այդ քննարկումները տևել են մի քանի օր, և դրա պայմաններում որոշվել է, որ 441 համայքններում միջամտություն է լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններին և Առուշ Առուշանյանի՝ կալանավորված լինելու հանագամանքին՝ Վարդևանյանն ասաց, թե այն զրպարտչական հայտարարությունները, որ արվում են Առուշանյանի մասին և նրան ամեն կերպ կալանքի տակ պահելու փորձերը նշանակում են, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն:

Հարցին՝ ճի՞շտ է տպավորությունը, որ անհամաձայոնւթյուն ունեն միայն Սյունիքում, Վարդևանյանն ասաց. «Մենք գործ ունենք բռնապետությանը բնորոշ իրական պատկերի հետ: Մեր հայրենակիցներից շատերն ունենում են վախեր՝ իրենց բողոքն արտահայտելու, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդում են սկսում»,-ասաց նա՝ նշելով, թե «ռեպրեսիվ մեքենան» ինտենսիվ է աշխատում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի