copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:57 06-05-2025

Մեքսիկայի նախագահը մերժել է Թրամփին. The Guardian

Անցած շաբաթ Թրամփի հնչեցրած կտրուկ հայտարարությունները Մեքսիկայում անհանգստություն են առաջացրել, որ Թրամփը հնարավոր է փորձի ամերիկյան զինված ուժեր ուղարկել Մեքսիկայի տարածք՝ թմրանյութերի դեմ պայքարի համար։ Հաղորդում է The Guardian-ը:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը փորձել է մեղմել իրավիճակը երկուշաբթի օրը՝ իր ամենօրյա մամուլի ասուլիսում նշելով, որ երկու երկրների ղեկավարների միջև կապը «մինչ այժմ շատ լավ է եղել»։

Շաբաթ օրը Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ անցած շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Մեքսիկա ԱՄՆ զորք ուղարկելու մասին՝ թմրանյութերի դեմ պայքարի համար։

«Ես նրան ասացի՝ «Ոչ, նախագահ Թրամփ, մեր տարածքը անխախտելի է, մեր ինքնիշխանությունը անխախտելի է»»,- ասել է Շեյնբաումը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել, բայց «իրենք երբեք չեն ընդունի ԱՄՆ բանակի ներկայությունը իրենց տարածքում»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը