copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:26 06-05-2025

Նիկոլի քավոր մարզպետը  ավելի քան  27 հազարով «ավելացրել է» Տավուշի մարզի բնակիչների թիվը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի քավոր մարզպետը ավելի քան 27 հազարով «ավելացրել է» Տավուշի մարզի բնակիչների թիվը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025 թվականի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզի բնակչությունը, այն որքա՞ն է եղել 2018 և 2024 թվականներին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի բնակչության թիվը՝ 2018 թվականի դրությամբ՝ 139 533, 2024 թվականի դրությամբ՝ 143 364 և 2025 թվականի դրությամբ՝ 141 663»։

ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչությունը 2018-ին եղել է 123 500, 2024-ին 116 500, 2025-ին՝ 117 600։ Մարզպետը Տավուշի մարզի 2025 թվականի բնակչությունը իրականից 27 հազարով ավել է նշել, անհասկանալի է, թե նա որտեղից է վերցրել ուռճացած թվերը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը չգիտի մարզի բնակչության թիվը, որը ավելի քան 4 տարի ղեկավարում է։ Նման անփույթ աշխատանքի, անտեղյակության համար Տավուշի մարզպետը բարձր աշխատավարձից զատ ամեն տարի պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճար է ստանում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը և իր կառավարության անդամները 7 տարի մնացել են նույն՝ 1-ին դասարանում; Ինչպես նկատել է Տավուշի մարզի բնակիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանը ,կառավարության անդամները, մարզպետերը առաջին դասարանը չեն ավարտել, մինչև հունվար ամիսն են գնացել»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»