copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:56 06-05-2025

Կհաջողվի՞ Գյումրու դիմաց ռեւանշի գնալ․ Հրապարակ

«Հրապարակ» գրում է․ Իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել ու 2026 թ. համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ՀՀ երրորդ քաղաքում, նաեւ՝ հաղթահարել Գյումրու ընտրությունների պարտության ամոթը։ Այդ նպատակով ուժեղ կոնֆիգուրացիաներ են մտածում: Սցենարներից մեկն այն է, որ ՔՊ ցուցակը կգլխավորի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը, որը ոստիկանության ոլորտի երկարամյա աշխատակից է, մեծ շրջապատ, ազդեցություն ունի: Մյուս ուժը կգլխավորի Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, որին Փաշինյանը նշանակեց՝ հատուկ նրա համար օրենքում փոփոխություն կատարելով։ Կիսագողական Ական առաջադրվել էր Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ կուսակցությունով, այս անգամ էլ նույն կուսակցությամբ թերեւս կառաջադրվի եւ ընտրությունից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։

Իշխանությունը հույս ունի, որ այս սցենարը Վանաձորում հաջողություն կգործարկի` խուսափելով ե՛ւ Երեւանի, ե՛ւ Գյումրու նախադեպերից: Իսկ թե ումով է հանդես գալու ընդդիմությունը` լուրջ խնդիր է, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժվար թե առաջադրվի․ նրա որդին դատավոր է: Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխին դատավճիռ կա կախված` նրան կարող են առնվազն եւս 1 տարով ազատազրկել: Այլ ուժեղ անհատականություններ կարծես թե Վանաձորում չկան, եւ Գյումրու ֆենոմենը կրկնելը բարդ կլինի, հենց որի վրա էլ Նիկոլ Փաշինյանը հաշվարկ է անում: Ի դեպ, Լոռվա մարզպետն էլ ավելի հին ու ընդունված կադր է, քան Սարիկ Մինասյանն էր: Սակայն Ական Վանաձորում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մարզպետ Արամ Ղազարյանը, եւ ստացվելու է այնպես, որ ՔՊ-ն կրկին առաջատար չի լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները