Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:54 05-05-2025

Աննա Հակոբյանը լրագրող է փնտրում, Ալեն Սիմոնյանը վստահ է, Ավինյանը նախատեց ջարդարարին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մահացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա կյանքից հեռացել է 89 տարեկանում։ Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1993-2006 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր։ 2006-2021 թվականներին ղեկավարել է Գիտությունների ազգային ակադեմիան։ Oragir.News-ը ցավակցում է Ռադիկ Մարտիրոսյանի ընտանքի անդամներին ու հարազատներին։

Բռնության որևէ ձև անընդունելի է։ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցությունն այսօր այս խոսքերով սկսեց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծուջարդին։ «Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարներ, որոնք Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ և ամենուրեք կան ու միշտ կլինեն, անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով սուտ կասի, և մենք դա կարող ենք որպես սադրանք ընդունել»,- ասաց Ավինյանը։ Վերջինիս խոսքով՝ ինքը չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել, քանի որ քրեական գործ կա նաև երկրորդ կողմ՝ խուլիգանության հոդվածով ներգրավված անձինք, ուստի կսպասի վարույթի իրականացմանը։

Ավինյանը դիմեց նիստին մասնակցող Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ առաջարկելով խոսել կատարվածի մասին։ «Տեսարանը ոչ հաճելիներից էր, և, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի, առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ձեզանից և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն»,- ասաց Տեր-Մարգարյանն ու հավելեց, որ կատարվածից հետո բազմաթիվ եզրահանգումների է արել իր համար։ Ի պատասխան՝ Ավինյանը շեշտեց, որ իրենց թիմում վարքականոնի պահպանումը կարևոր է, և շատերը «տիկտոկյան հիթ» դառնալու մոլուցքով՝ առաջիկայում էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իրականացնել։ «Մեր որևէ մկան ավել շարժում չպետք է անի, ու մկան ասելով՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված»,- հայտարարեց Ավինյանը՝ հավելելով, որ կատարվածը սադրանք էր, սակայն դա եղածը չի արդարացնում։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, փնտրում է ամենավստահելի լրագրողին։ Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։ Նա նշել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում փնտրում են այն լրագրողին, ով ամենամեծ վստահությունն է վայելում հանրության կողմից: Նա մարդկանց խնդրել է կիսվել իրենց կարծիքով՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել լրագրողի անունը։ «Պետք է պարզապես անցնեք հղումով և նշեք այն լրագրողի անունն, ով ձեր կարծիքով ամենավստահելին է իր գործում, և ում հաղորդած տեղեկատվությունը համարում եք ամենից ճշգրիտն, արդարն ու ազնիվը: Հարցումը ձեզնից կխլի ընդամենը 1 րոպե, բայց կօգնի մեզ գտնել արժանավորին»,- նշել է Փաշինյանի քաղաքացիական կինը՝ շնորհակալությունը հայտնելով հարցմանը մասնակցած քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը