copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:25 05-05-2025

Չկարդացիր՝ համաձայն ես. «Էվոկաբանկ»-ը քաղաքացիների տվյալները փոխանցում է 3-րդ երկրներին

Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Էվոկաբանկը հաճախորդներից նամակով թույլտվություն է խնդրում «օտարերկրյա իրավասու մարմիններին» տվյալներ տրամադրելու մասին։ Հաճախորդը նշում է, որ այդ մասին ո՛չ զանգում, հստակ տեղեկացնում են, ո՛չ բացատրում են, որ մարդը գիտակցված որոշում կայացնի, այլ ընդամենը մեյլ են ուղարկում, որը եթե գնա սփամ, կամ հաճախորդը չկարդա, ապա՝ վերջ, համարվում է, որ նա համաձայնվել է: Նամակում նշվում է, որ եթե հաճախորդը չի արձագանքում, ապա լռությունն ընդունվում է որպես համաձայնություն։ Իսկ մերժման համար քաղաքացին պիտի ժամանակ տրամադրի, մոտենա բանկ, դիմում գրի, որ բանկը նրա տվյալները գաղտնի պահի:

Այս անհանգստության վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Էվոկաբանկի զանգերի կենտրոնի աշխատակցի հետ։ Վերջինս ասաց, որ տեղեկությունը հաճախորդներին տրամադրում են իրենց կողմից բանկին տրված էլեկտրոնային փոստի հասցեով։ Այսինքն՝ եթե հաճախորդը բանկին տրամադրել է այդ էլեկտրոնային փոստի հասցեն, ենթադրվում է, որ իրեն հասանելի է, և հաճախորդը պարբերաբար, դա ստուգում է․

«Մենք բոլորին նամակ ուղարկում ենք իրենց անձնական էլեկտրոնային փոստի հասցեներին։ Տեղեկատվության մեջ մանրամասն նշված է ամեն ինչ, և հաճախորդները ցանկացած հարցով 24/7 ռեժիմով կարողանում են կապ հաստատել բանկի հետ և իրենց հետաքրքրող բոլոր հարցերին ստանալ սպառիչ պատասխաններ»։

Ըստ աշխատակցի՝ եթե հաճախորդը տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար, բանկն իրավասու է որոշել, թե որ տարբերակով տեղեկությունը հաճախորդին տրամադրի։

«Բանկն ընտրել է էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելու միջոցը»,- եզրափակեց Էվոկաբանկի աշխատակիցը։

Պարզելու համար, թե իրավական առումով՝ հիմնավորվա՞ծ է, որ բանկը հաճախորդի անձնական տվյալները տրամադրի երրորդ երկրի, Oragir.News-ը զրուցել է նաև իրավաբան Նաիրի Սարգսյանի հետ։ Վերջինիս գնահատմամբ՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է ՀՀ օրենքով։ Եվ որևէ մեկն, այդ թվում՝ բանկն իրավունք չունի դրանք տրամադրել երրորդ երկրին։

«Բանկը հենց օրենքով սահմանված պարտավորություն է կրում անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար։ Եվ այո, անձնական տվյալները 3-րդ անձի փոխանցելու համար պարտադիր պետք է ստանա հաճախորդի գրավոր թույլտվությունը»,- ասաց իրավաբանն ու ընդգծեց․ որ այլ հարց է, երբ հաճախորդին մանիպուլացնելու, վստահությունը շահելու եղանակով ստանան համաձայնություն, նոր փոխանցեն։ Սա արդեն կպարունակի հանցանքի տարրեր։ Իսկ եթե հաճախորդը տրամադրում է իր համաձայնությունը, այդ դեպքում բանկն իրավունք ունի։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները