copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:35 04-05-2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում ևս մեկ դրսևորումն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձել է Մարսելի քաղաքային իշխանության և հայ համայնքի սերտ գործակցությանը, գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ և կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

Իր հերթին Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձել է հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորել տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրել է Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը