Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:22 04-05-2025

Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են Իսրայել չվերթները

Գերմանական Lufthansa ավիափոխադրողը և իսպանական Air Europa ավիաընկերությունն այսօր դադարեցնում են թռիչքները դեպի Թել Ավիվ և հետ այն բանից հետո, երբ Եմենից արձակված բալիստիկ հրթիռը խոցել է երկրի գլխավոր՝ Բեն-Գուրիոն օդանավակայանի շրջանը:

Այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Lufthansa group ավիաընկերությունը, որի կազմում են նաև SWISS, Austrian Airlines և Brussels Airlines ավիաընկերությունները, չեղարկում է այսօրվա համար նախատեսված բոլոր չվերթները դեպի Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայան և հետ, հաղորդվում է նրա կայքում։

Իր հերթին հունգարական Wizz Air լոուքոսթերը հայտնել է, որ չեղարկում է իր չվերթները դեպի Իսրայել առաջիկա 48 ժամվա համար։

Ավիաընկերությունը նշել է, որ դադարեցնում է իր թռիչքները մինչև մայիսի 6-ի առավոտ և «ուշադիր հետևում է իրավիճակին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին