copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:55 04-05-2025

Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան

Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը ՀՀ-ում իշխանափոխություն ունենալու համար է։

Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին: Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք: Համենայն դեպս ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Դա գործին օգնում է, թե խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում, արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից