Ռոք լուրեր Ներքին 1 տարի առաջ - 21:00 03-05-2025

Ռոք լուրեր․ Ձոն ծեծի և ինքնիշխանության

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր իրադարձությունները՝ «Ռոք լուրեր»-ով․

«Անցած շաբաթ ծեծն էր եկել դեպի երկիրը Նաիրի,
Հյուր էր եկել ու ելել էր շալակը մեր հին երկրի,
Իրար տփում ու ցնծում էին հանց վայրենի,
Զավակները Թորգոմա տան մեր հայրենի։

Բժիշկ, պարեկ ու ակտիվիստ այս շաբաթ կերան քացի,
Ոմանց ծեծը դատապարտվեց, ոմանց ասին արժանի,
Մի նուրբ էակ, որի անունն է Խաչատրյան Անի,
Ասում էր՝ լավ են արել, էլի պիտի դեռ անեին։

Առաջնորդը կուսակցության՝ Սարգսյանը Արամ,
Հիշեց՝ ինչպես էին ռուսները վառում Բուչան,
Ասաց, որ ծեծ չէր դա, այլ պատասխան,
Հռչակագիր էր դա սուրբ ինքնիշխանության։


Ռուսներն էին ղրկել դրան, ակտիվիստին այդ անամոթ,
Որ ստուգում է բորդյուրները և ասֆալտից քաշում է հոտ,
Մասիվների ազատ ոգին պիտի ճախրի վերևներում,
Ու նա երբեք չի խորտակվի ռսաստրուկի շղթաներում։

Ինչ կլինի, ընկեր Ժաննա, դու մեր չքնաղ նախարար,
Ամրապնդիր այս գեղեցիկ ավանդույթը կենսապարար,
Հիմնիր մի նոր փառատոն՝ ծեծի և նոր ազատության,
Թող թևածի ծեծը հայոց, որպես դրոշ արնանման»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը