copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 20-09-2022

ՀՀ ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Սեպտեմբերի 21. Հայրենիքը հետ բերելու վերջինը.

Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:

Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի՝ հրապարակավ թշնամու «բանակցային արվեստի» սիրալիր արդարացմամբ հանդերձ:

Էլ ասելիք չկա սահմանադրախախտ, ուխտադրուժ, գերագույն հրամանատարությունը ձախողած, ժամանակին հեռանալու պետական պարտք ու պատասխանատվությունից զուրկ, վախկոտաբար միշտ ուրիշին մեղադրող եւ ինքզինքն արդարացնող, համաքաղաքացու ցավին ու դավին անհաղորդ, ազգային զարթոնքը կուսակցականացրած, ապաեւ՝ սեփականած ու դրանով իր ընտանիքին եւ շրջապատին աթոռով, նյութական հարստությամբ հղփացրած ամենանախկին մեղավորի մասին:

Եվ ո՛չ մի ապաշխարանք նրանից կամ՝ զղջում, ձեւականից բացի: Պետական պատկան մարմիններից էլ՝ լռելյայն անգործություն, եթե չասենք՝ հանցավոր մեղսակցություն:

Թշնամին մտել է մեր երկիր՝ մեր օջախներ, սպանել մեր տղաներին ու աղջիկներին, իսկ նա աչքը «Էրիվանին» տնկած ոսոխի բանակցային արվեստից է խոսում: Այսօրվանը զինադադար չէ. այն երբեւէ ու ոչ մի կերպ խաղաղության չի տանելու:

Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը: Հայաստանը շարունակելու է փոքրանալ ու ենթարկվել, հայ մարդը, քաղաքացին՝ նվաստանալ, մեր ոսկե սերունդը՝ նահատակներ տալ: Անուն առ անուն, հայրենական հասցե առ հասցե:

Շարժվենք արդեն: Որպես առանձին կամք-հոգիներ, բայց՝ զուգահեռ: Այսինքն՝ միասին: Եվ վերջապես առանց փրկիչների՝ հին, թե նոր:

Կանգնենք մեր զինվորի, մեր իրավունքի, մեր Հայրենիքի համար:

Նրան հետ բերելու միգուցե վերջին տարեդարձն է»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում