copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:19 02-05-2025

Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան տուժածներ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում Mercedes Gelandewagen-ը մխրճվել է մարդկանց մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ նվազագույնը 6 մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել:

Միջադեպը տեղի է ունեցել տրամվայի կանգառի մոտ: Վթարի վայրը շրջափակված է, իսկ ոստիկանությունը չի բացառել, որ կարող են ավելի շատ տուժածներ լինել։

Փրկարար ծառայությունը հայտնել է «պատահարի» մասին, սակայն ոստիկանությունը չի մեկնաբանել այս վարկածը։