Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:04 01-05-2025

4 անշարժ գույք, բեռնատար, 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո կանխիկ, 2․7 մլն եկամուտ․ Առուշ Առուշանյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ 2023 թվականի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Առուշ Առուշանյանը հայտարարագրել է նորակառույց շինություն, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել՝ գնված 2019 թվականի ապրիլի 19-ին, արտադրական շինություն՝ գնված 2017 թվականի փետրվարի 3-ին, ինչպես նաև 2 հողամաս, որոնցից առաջինը գնել է 2017 թվականի մարտի 2-ին, երկրորդը՝ նվիրատվություն ստացել 2019 թվականի ապրիլի 15-ին։ Առուշանյանի 4 անշարժ գույքն էլ գտնվում է Գորիսում, և նա դրանց տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 1930 թվականի արտադրության ZIL մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։ Տարեվերջին այս բեռնատարը ևս պահպանվել է։ Գորիսի համայնքապետի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 334․248 դրամ, տարեվերջին՝ 268․487 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։

Հաշվետու տարում Առուշանյանի եկամուտը կազմել են 2 մլն 778․495 դրամ, որը Գորիսի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։ Հայտարարագրի համաձայն՝ Առուշանյանը բնակվում է միայնակ։ Նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը մեզ չհաջողվեց գնտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ