copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:06 26-04-2025

Երևանի մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ հերթական օպերատիվ միջոցառումն են իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում:

Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ:

Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային:

Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին