Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 25-04-2025

Մարդիկ առաջ կերթան, մենք՝ հետ. ահազանգ Գյումրիի Անի թաղամասից

Oragir.News-ը Գյումրիի Անի բնակիչներից պարբերաբար ստանում է ահազանգեր՝ կապված թաղամասի լուսավորության, քանդած փողոցների վերաբերյալ։ Այս թաղամասի փողոցները անձրևից հետո դառնում են անանցանելի։

Բնակիչները դժգոհում են, որ քաղաքապետներ են փոխվում, բայց իրենց խնդիրները մնում են անփոփոխ։ Նշենք, որ մոտ 4 տարի է՝ Անի թաղամասի փողոցները շարունակում են քանդված մնալ։

Բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Մարդիկ առաջ կերթան, մենք՝ հետ: 90-ականներին էլ էսպես չէր, ավելի լավ էր»:

Մեկ այլ բնակիչ էլ կես կատակ, կես լուրջ ասում է. «Ըսպես որ գնաց, Սարիկ Մինասյանին ու Վարդգես Սամսոնյանին երանի կուդանք»:

Oragir.News-ը ներկայացնում է Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի դժվարանցանելի փողոցները առանց մեկնաբանության։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա