Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 25-04-2025

Փաշինյանը դրոշների այրումը դատապարտելու իրավունք չունի. հարցում

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը, այդ գործելակերպը համարելով անպատասխանատու և անընդունելի։

Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա` միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է արել, որ դատապարտել է դա։ «Ինքը վաղուցվա նյարդայնացածն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չէ։ «Սխալ է արել, չպետք է դատապարտեր, որովհետև մենք Արցախ ենք կորցրել Փաշինյանի պատճառով»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանը դրոշների այրումը դատապարտելու իրավունք չունի։

«Նիկոլ Փաշինյանի դատապարտելով չի, կա հայ ազգ, որը կարողէ դրան ուրիշ ձև նայել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոնց կարա դատապարտի, իրավունք չունի ուղղակի»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին