Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:39 25-04-2025

Օշականի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ Սոֆիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հհիվանդանոց տեղափոխված Սոֆիկ Ա.-ն հղի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար