copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 24-04-2025

Թեհրանում հոգեհանգստի պատարագ է մատուցվել Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ

Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: