copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:05 23-04-2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեր կարծիքը ...
Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել «Ավետիք Իսահակյան» կայարանի։ Խմբակցությունը կարծիքի համար գրություն է ստացել։

Ամենայն հարգանքով գրողի հիշատակին` անձամբ ես կտրականապես ԴԵՄ եմ այդ գաղափարին։

Չի կարելի աղավաղել քաղաքի պատմությունը։ Երիտասարդական թաղամասեր բնորոշ է ունենալ եվրոպական քաղաքներին, որտեղ կենտրոնացած են բուհերը։

Ոչ միայն կայարանը, այլ նաև այդ թաղամասը վաղուց երևանցիների համար "Երիտասարդական" անվանակոչումն է ստացել։

Դա նույնն է, որ մեկի մտքով անցնի փոխել Փարիզի Լատինական թաղամասի անվանումը»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան