copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:55 23-04-2025

Արգենտինայում կապիբարաները կանաչել են ջրիմուռների զանգվածային աճի պատճառով. BA Times

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգում կապիբարաները՝ աշխարհի խոշորագույն կրծողները, պատվել են կանաչ լորձով՝ ջրային մարմիններում կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաների) անսովոր ծաղկման հետևանքով։ Այս մասին գրում է BA Times-ը։

Բնապահպանական այս երևույթը, որը պայմանավորված է ջրի աղտոտմամբ, ընդգծվել է հատկապես Ուրուգվայ գետի երկայնքով՝ Բուենոս Այրեսից հյուսիս։ Գետի շրջակայքում տարածվել է փտած հոտ, իսկ ափերին կարելի է նկատել սատկած ձկներ։ Սալտո Գրանդե հիդրոէլեկտրակայանի շրջակայքում այս բնական աղետն ամեն տարի ավելի է սրվում։

Լիմնոլոգիայի ազգային ինստիտուտի կենսաբան Դիեգո Ֆրաուն շեշտում է, որ այս երևույթը լուրջ սպառնալիք է էկոհամակարգի համար, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով։