copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:28 23-04-2025

Գիտնականները հայտնաբերել են հարբած շիմպանզեների. The Guardian

Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեա-Բիսաուի Կանտանհեզ ազգային պարկում, գիտնականները բացահայտել են վայրի շիմպանզեների խմբային վարքի նոր դրսևորում, որը տիպիկ է մարդկանց սոցիալական կյանքին։ Շիմպանզեները պարբերաբար հավաքվում են՝ միասին խմորված աֆրիկյան հացի պտուղներ ճաշակելու, որոնք պարունակում են ալկոհոլ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտության շրջանակներում տեսախցիկներով արձանագրվել է շիմպանզեների առնվազն 10 նման հավաք։

Կենդանիները ոչ միայն ուտում, այլև կիսվում են պտուղներով՝ կարծես միմյանց հյուրասիրելով։

Պտուղների ալկոհոլի պարունակությունը հասնում է մինչև 0,61%, ինչը համարժեք է թույլ գարեջրին։

Համատեղ խմելու և լավ ժամանակ անցկացնելու այս վարքագիծը մարդկային մշակույթում վաղուց հայտնի երևույթ է, իսկ հիմա թվում է՝ շիմպանզեները նույնպես չեն հետ մնում։