copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:05 23-04-2025

ՍԴ թեկնածուի փնտրտուք է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն: Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։

Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաեւ դատավոր Կարապետ Բադալյանը` Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում, եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո: Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։ Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական, բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը