Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 22-04-2025

Օրակարգ․ Փաշինյանն արցախցիների ձեռքով գլխատում է Արցախը․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունների, դրա նպատակների, առաջարկվող այլընտրանքների, Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, Արարատ Միրզոյանի սկանդալային հայտարարության, Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի, հնչած պահանջների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Արցախի ներկայացուցչության շենքի առաջ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիային՝ Մետաքսե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցիների ձեռքով փորձում է գլխատել Արցախի պետականությունը և փակել Արցախի հարցը։ «Ես կարծում եմ, որ այնտեղ գտնվող ազնիվ տղաներն ու տղամարդիկ, ինչպես նաև կանայք ու աղջիկները շատ լավ տեսնելու են, հասկանալու են ու հետ են քաշվելու։ Հակառակ դեպքում՝ այո՛, իրենց ձեռքով Հայաստանի իշխանությունները փակելու են Արցախի հարցը և այն փոքրիկ հնարավորությունը, որը մենք դեռևս ունենք՝ Արցախ վերադառնալու»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ