Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:16 22-04-2025

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ կատարող տրոլեյոբուսի վարորդին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով