copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:32 21-04-2025

Պատանի հանդիսատեսի դերասանները վերջապես աշխատավարձ ստացան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները ապրիլի 15-ին բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Պատճառն այն էր, որ նրանք 3 ամիս աշխատավարձ չեն ստացել:

Քաղաքապետարանում նրանց տեղեկացրել էին, որ խնդիրը թատրոնի ղեկավարության հետ է, բայց իրենց աշխատավարձերը 5 օրվա մեջ կվճարվեն:

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 21-ին, դերասանների աշխատավարձերը վճարվել են։

Ամենից շատ դիտված