copy image url
Ավելին 1 տարի առաջ - 14:25 21-04-2025

Եգիպտոսում հայտնաբերվել է փարավոն Ուսերկաֆի որդու՝ արքայազն Ուսերֆրայի գերեզմանը. Hetitage Daily

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտարարել է, որ հնագետները կարևոր հայտնագործություն են կատարել Սակկարա հնագիտական համալիրում՝ Կահիրեից դեպի հարավ։ Նրանք հայտնաբերել են փարավոն Ուսերկաֆի որդու՝ արքայազն Ուսերֆրայի դամբարանը։ Այս մասին գրում է Heritage Daily-ն։

Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են հսկայական կեղծ դուռ՝ պատրաստված վարդագույն գրանիտից, որն ունի գրեթե հինգ մետր բարձրություն և ավելի քան մեկ մետր լայնություն։ Հնագետների խոսքով՝ նման չափերի կեղծ դուռ նախկինում երբեք չեն հայտնաբերվել, ինչն այս գտածոն դարձնում է բացառիկ։