copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:41 20-04-2025

 Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Քրիստոսի Հարության տոնի մյուս անվան՝ Սուրբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Սուրբ Պողոս առաքյալը, ով ոչ մի անգամ չէր տեսել Քրիստոսին Իր երկրային կյանքի ընթացքում, այլ տեսավ Նրան Իր հարությունից հետո, նախանշեց մեր հավատքի էությունը. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ձեր հավատը ինքնախաբեություն է, ինչը նշանակում է, թե տակավին ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն ի՞նչ. նրանք, ովքեր հավատացին Քրիստոսին ու մեռան, կորա՞ծ են ընդմիշտ: Եթե այդպես է, և եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, մարդկանց մեջ ամենից խղճալին ենք» (Ա Կորնթացիներ 15:17-19):

Նշենք, որ մինչ Զատիկ հավատացյալ ժողովուրդը Մեծ Պահքի մեջ էր, որն ունի կարևոր խորհուրդ՝ կապված նախևառաջ հոգևոր կյանքի նորոգության հետ։

Այս տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, զարթոնքը: Քրիստոսի մատնությունը, չարչարանքները, խաչելությունը տխրություն է ներշնչում, բայց Տիրոջ Հարությունը բոլոր տխրությունները վերացնում և փոխում է ուրախության: Նշենք, որ Զատիկի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ, որի ավարտից հետո մարդիկ իրար հայտնում են Ս. Հարության ուրախաբեր ավետիսը` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ