Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 18-04-2025

Զարմանում էի՝ ինչո՞ւ եմ իմ տան համար վճարում 5000 դրամ․ Արսեն Թորոսյան

«Ես ապրում եմ մի տանը 2013 թվականից, որը դրանից մեկ տարի առաջ եմ ձեռք բերել Երևան քաղաքի վարչական տարածքում, և մինչև վերջին փոփոխությունները վճարում էի 5000 դրամ գույքահարկ։ Ինքս զարմանում էի, թե ինչու եմ 5000 դրամ վճարում իմ տան համար, անկեղծ զարմանում էի ձեռքբերման օրվանից»,- ԱԺ-ում գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ապա խոսքն ուղղելով ընդդիմադիրներին՝ նա ասաց․ «Հիմա պարզվում է, որ պետք է վճարեմ տարեկան 15 հազար դրամ գույքահարկ։ Էլի ընդամենը, անկեղծ, էլի զարմանալով, սա ֆիքսենք։ Հիմա մեր գործընկերներն ասում են, որ պետք է շքեղությունը հարկել։ Իհարկե, պետք է շքեղությունը հարկել, բայց ո՞նց որոշենք այդ շքեղությունը, հարգելի գործընկերներ։ Ես մի օրինակ ասեմ որոշելու, որին դուք էլի դեմ եք՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրում»,- ասաց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ