copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:18 17-04-2025

Եթե ամերիկացի լինեի, կամաչեի ձեզ համար. Սամվել Վարդանյանը՝ ԱՄՆ դեսպանին

Ավարտեցի իմ ակցիան ԱՄՆ դեսպանատան առաջ։ Լուռ, իմ ասելիքը թղթի վրա տպած կանգնեցի 50 րոպե։ Այս մասին իր էջում գրել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին իր կարծիքը հանրային տրանսպորտում արտահայտելուց հետո ձերբակալված և այդ ընթացքում ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկված Սամվել Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ափսոս որ ոչ ոք ներկա չէր, էս անգամ չէի ուզի միանձնյա լիներ, բայց էլի միանձնյա ստացվեց։

Ակցիայի սկզբում դեսպանատան անվտանգությունից ներկայացող մարդիկ փորձում էին խոչընդոտել մուտքի մոտ կանգնելուս, իսկ վերջում երբ համարյա հեռանում էի մոտեցավ Շենգավիթի բաժնի մի ոստիկան ճշտելու թե ինչ եմ անում ու ինչով կարող ա օգնել։

Ստորև դնում եմ պլակատների վրա գրվածների թարգմանությունը`

1.տիկին դեսպան Հայաստանն ունի իշխանություններ ու ոստիկանություն, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայերի շահերի հետ ու դուք շատ լավ գիտեք այդ մասին։ Դուք հիշվելու եք որպես վատագույն դեսպաններից մեկը որ ԱՄՆ երբևէ ունեցել է Հայաստանում։

2.շատ ամերիկացիներ չգիտեն որ երկրագնդի վրա կա Հայաստան անունով երկիր, մեկ այլ բան, որ նրանք հաստատ չգիտեն, այն է որ իրենց հարկերից միլիոնավոր դոլարներ գնում են էդ երկրում այսպես կոչված «ոստիկանական բարեփոխումներին»։

3․ տիկին դեսպան հայ ժողովուրդն ուզում է իմանալ ինչու՞ եք դավաճանում այն արժեքներին, որոնք պիտի որ տարածելիս լինեիք։ Ո՞րն է մոտիվն այս թշնամական գործողությունների։

4․ եթե ամերիկացի լինեի կամաչեի ձեզ համար։

5. սա այն ժողովրդավարությո՞ւնն է, որ ամերիկացիները կիրառում են ԱՄՆ֊ում։

6. ամերիկացի հարկատուները ֆինանսավորում են ոստիկանական բռնություններն ու քաղակտիվիստների խոշտանգումները Հայաստանում։ Արդյո՞ք նրանք տեղյակ են այդ մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ