copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:55 17-04-2025

Վերականգնվել է Հովտաշատ համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք:

Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ