Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:56 16-04-2025

Գյուլագարակի համայնքապետը տիրանում է հողերին․ բնակավայրից հեռու սպորտդպրոց՝ ո՞ւմ համար

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում բնակիչները մտահոգություն են հայտնում համայնքապետ Խաչիկ Վարդանյանի գործունեության առնչությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Վարդանյանը, պաշտոնը ստանալուց հետո, զբաղված է համայնքային հողերի յուրացմամբ՝ դրանք գրանցելով իր մերձավորների անուններով, ինչպես նաև՝ փոխելով դրանց կադաստրային վիճակը։

Բացի այդ, փաստեր կան, որ նա միջնորդել է մերձավոր անձանց անունով գրանցված հողի կարգավիճակի փոփոխման համար՝ գյուղատնտեսականից դարձնելով կառուցապատման նպատակով հարմարեցված, ինչը նրան հնարավորություն է տվել դրանք ձեռք բերել շատ ավելի ցածր գնով և հետագայում բազմապատիկ թանկ վաճառել։

Գյուլագարակի բնակիչ Վանիկ Թորոսյանը պնդում է, որ համայնքապետը «ապօրինի կերպով խլել է» իրենց կողմից օգտագործվող համայնքային հողատարածքները՝ պատճառաբանելով, որ այնտեղ նախատեսվում է կառուցել սպորտային դպրոց։

Սակայն բնակիչների խոսքով՝ տարածքը բնակելի գոտուց դուրս է և տեղակայված է «Grig House Eco Resort»-ի հարևանությամբ։ Նրանք կասկածում են, որ Վարդանյանի և հյուրանոցի սեփականատիրոջ միջև բարիդրացիական հարաբերությունները կարող են ազդել որոշումների վրա։

Թորոսյանը նաև հավելում է, որ այդ հողատարածքը տրվել է իր ընտանիքին դեռևս խորհրդային տարիներին, բայց, փաստաթղթերի բացակայության պատճառով, համայնքապետարանը մերժել է սեփականության իրավունքը ճանաչել՝ հայտարարելով, որ արխիվում համապատասխան տեղեկություն առկա չէ։

Վանիկ Թորոսյանը լիահույս է, որ լրատվամիջոցները կօժանդակեն նրան հասնել արդարության, քանի որ թե՛ Կառավարությունը, թե՛ մարզպետարանը, թե՛ համայնքապետարանը չեն տվել համապատասխան արձագանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան